Լրահոս
Հասարակական
10:30
06.09.24
226

Մեծ Պարնի գյուղում այրվել է գյուղացու հավաքած անասնակերը

Img default alt hy

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22։15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի 13-րդ փողոցում այրվում է անասնակեր։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։07-ին, մարվել՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 05։00-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր։