Լրահոս
Միջազգային
09:55
25.02.22
232

Մեծ Բրիտանիան փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար և մտադիր է կործանել ՌԴ տնտեսությունը

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանը «վտարանդի է համաշխարհային արենայում»։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում։

«Մենք չենք հանգստանա, քանի դեռ Ռուսաստանի տնտեսությունը չի կործանվել, իսկ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ վերականգնվել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Լոնդոնը կշարունակի Կիևին ցուցաբերել աջակցություն տնտեսական, քաղաքական և պաշտպանական պլանում։

Մեծ Բրիտանիան արդեն փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, հայտնում է «CNN»-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ին։ Ռուսական ինքնաթիռները չեն կարող թռիչքներ կատարել նաև բրիտանական տարածքային ջրերի վրայով։

Սահմանափակումները կգործեն մինչև մայիսի 23-ը։