Լրահոս
Միջազգային
15:07
26.10.22
81

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնագիր կստորագրեն Եվրոպայում զորքերի տեղակայման մասին. Times

Img default alt hy

Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ համաձայնագիր կստորագրի, որը նրան թույլ կտա ավելի արագ իր զորքերը տեղակայել եվրոպական երկրների տարածքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը հայտնել Է բրիտանական Times թերթին:

«Ես իսկապես ուրախ եմ, որ Մեծ Բրիտանիան կմիանա համաձայնագրին, որովհետև հենց հիմա մենք տեսնում ենք, թե որքան կարևոր Է Միացյալ Թագավորությունը, այն կարևոր գործընկեր Է, երբ խոսքն Ուկրաինային օգնելու հարցում ռազմական համագործակցության մասին Է»,-հայտարարել Է Օլոնգրենը:

Նիդեռլանդների պաշտպանության նախարարը հրատարակությանը պատմել Է, որ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի երկրների նախարարները պետք Է համաձայնագրի շուրջ վերջնական պլանները հաստատեն հաջորդ ամսին:

Նա այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ, որտեղ բրիտանացի և նիդեռլանդցի զինվորականները վարժեցնում են ուկրաինական զորքերին: Նիդեռլանդցի նախարարը նաև ընդգծել Է, որ Բրիտանիայի պլանները «շատ խիստ կապված են Ուկրաինայում մարտական գործողությունների հետ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: