Լրահոս
Սպորտ
16:00
29.12.22
241

Մբապեն անդրադարձել է Մարտինեսի սկանդալային պահվածքին

Img default alt hy

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի` սկանդալային պահվածքի մասին հարցին: Դարպասապահը Բուենոս Այրեսում աշխարհի առաջնության չեմպիոնությունը տոնելիս ձեռքում  Մբապեի դեմքով տիկնիկ էր պահել:

«Դա իմ խնդիրը չէ: Ես ավելորդ էներգիա չունեմ, որպեսզի  վատնեմ նման անիմաստ բաների վրա»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Մբապեի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:

Հիշեցնենք՝ աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջել էր Արգենտինային ընտրանուն: