Լրահոս
Հասարակական
16:19
27.05.25
1 109

Մայրը մի քանի օրական երեխային կերակրել է և քնեցրել, իսկ առավոտյան նրան հայտնաբերել է մահացած

Img default alt hy

Մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում ծնողների կողմից «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի օրական երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան մարզի գյուղերից մեկի բնակիչ է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում երեխայի մայրը երեխային կերակրել է մայրական կաթով և քնեցրել, իսկ արդեն առավոտյան 07։00-ին արթնացել է և հայտնաբերել երեխային մահացած։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։