Լրահոս
Հասարակական
13:00
09.02.25
237

Մայրիկի հետ խոսելու միջո՞ց, թե՞ սերունդը կառավարելու գործիք. սմարթֆոնները՝ դպրոցում

Գաջեթներից երեխաների կախվածության խնդրի մասին են ահազանգում կրթության փորձագետները, կրկին զգուշացնում՝ տեխնոլոգիական զանազան միջոցները միայն վտանգում են երեխաների զարգացումը: 

Եվրոպական մի շարք երկրներում պետական ծրագրերով է արգելված սմարթֆոնների կիրառումը դպրոցներում, իսկ Հայաստանում՝ հակառակը: Դպրոցական շատ դասագրքերում QR կոդեր կան, որոնք բացելու, թեմայի մասին  լրացուցիչ  տեղեկություն  իմանալու համար  երեխան պարտադիր պետք է  սմարթֆոն ունենա: