Լրահոս
Հասարակական
20:10
20.10.22
167

Մայրաքաղաքի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Img default alt hy

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանությունը:

«Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին ժամը 9:00-11-00-ն, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում»,-նշված է հայտարարության մեջ: