Լրահոս
Կրթություն և գիտություն
16:46
18.04.25
269

Մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրվել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ, մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր:

Այն նախատեսված է նախակրթական հաստատությունների ավագ խմբերի համար: Ծրագրի շրջանակներում դաստիարակները մասնակցել են վերապատրաստման դասընթացների:

Այս նախագիծը նախադպրոցական տարիքում ոչ միայն զարգացնում է երեխաների մտածողությունը, այլև կրթությունը դարձնում է առավել հետաքրքիր, թիմային, ստեղծագործական ու ինքնատիպ: