Լրահոս
Հասարակական
22:00
09.05.22
248

Մայիսի 9. օրվա ուղերձները

1992 թվականին մայիսի 8-ի, լույս 9-ի գիշերը հայտարարվեց, որ Շուշին ազատագրված է: Շատերի կարծիքով՝ մինչև 2020 թվականի նոյեմբերն էր մայիսի 9-ը եռատոն Հայաստանի ու Արցախի համար, իսկ այսօր չգիտեն՝ պե՞տք է այդպես միմյանց շնորհավորել, թե՞ ոչ:

Այսօր Հաղթանակի տոնի առիթով իր կարճ ուղերձում Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հենց պատմական հաղթանակներն է փառաբանել, կոչ արել ապրել հանուն նո՛ր հաղթանակների: Իսկ արժանապատվ խաղաղությունը, ըստ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, հնարավոր է միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում: