Լրահոս
Քաղաքական
10:45
22.05.22
209

Մայիսի 22-ին հանրահավաք չենք ունենալու․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

 

Մայիսի 22-ին մենք երթ կամ հանրահավաք չենք անցկացնելու, օրը նվիրելու ենք բովանդակային  հարցերի քննարկմանը, Ֆրանսիայի հրապարակում երթից հետո ասել է Իշխան Սաղաթելյանը:

Նա նշել է, որ վաղը տեղի կունենան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Երեկոյան տեղի կունենա մշակութային ծրագիր:

Վաղը երեկոյան շարժման անդամները կհայտարարեն երկուշաբթի օրվա ծրագրի մասին:

«Վաղը նաև հույս ունեմ, որ Բրյուսելում մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»,- ասել է նա: