Լրահոս
Միջազգային
16:49
12.05.22
223

Մայիսի 16-17-ը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստը. Միրզոյան

Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը, «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։

Փոխվարչապետ Օվերչուկի հետ պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում կհանդիպեն հաղորդակցության հարցերով, ինչպես նաև պայմանավորվածություն կա, որ այնտեղ՝ Մոսկվայում նույն օրերին, կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։