Լրահոս
Քաղաքական
21:15
01.05.22
101

Մասշտաբային անհնազանդություն է սկսվում. գիշերակացի վրաններ՝ Ֆրանսիայի հրապարակում

Ֆրանսիայի հրապարակում հայկական եռագույնի երեք գույներով՝ կարմիր, կապույտ ու ծիրանագույն, մոտ 2 տասնյակ վրաններ են դրվել:

Դիմադրության շարժման հանրահավաքը, որ, ըստ կազմակերպիչների, ընդդիմության ամենամեծ հավաքն էր վերջին տարիների ընթացքում, վերաճել է մասշտաբային անհնազանդության գործողությունների:

Դասադուլի և գործադուլի, փողոցներ փակելու կոչ են արել մարդկանց: Ֆրանսիայի հրապարակում պատրաստվում են գիշերակացի և մի քանի օրվա ընթացքում, իրենց խոսքով, «կապիտուլյանտին կապիտուլյացիայի ենթարկելու»: