Լրահոս
Հասարակական
19:37
02.02.22
189

Մասնավոր դիահերձարանների լիցենզիան կկասեցվի․ նախագիծ՝ ԱԺ-ում

Img default alt hy

Այլևս պարտադիր չէ դիահերձում անել, եթե մարդը մահացել է հիվանդանոցում, ու կա կլինիկական ճշտված ախտորոշում: Այս դեպքերում դիահերձում կարվի հարազատների թույլտվությամբ: Ազգային ժողովն այսօր հավանություն է տվել մի նախագծի, որի ընդունումից 6 ամիս անց մասնավոր դիահերձարանների լիցենզիան կկասեցվի: 

ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանն է առաջարկել դիահերձման գործը վստահել միայն հիվանդանոցներին կից անատոմիական կենտրոններին: 

Պատգամավորի խոսքով՝ մասնավոր դիրահերձարանները մահվան իրական պատճառը չեն կարող պարզել, քանի որ լաբորատորիաներ չունեն: 

Դիահերձումների թիվը Հայաստանում աճել է՝ 36 տոկոսից հասնելով 90 տոկոսի: