Լրահոս
Հասարակական
18:00
15.12.24
729

Մասիսում կոտրել են դեղատան տարածքում տեղադրված վճարային տերմինալն ու այնտեղից գողացել են դրամապահոցը

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Մասիս քաղաքի Դպրոցականների 6/4 հասցեի խանութի պատուհանը կոտրել են և այնտեղից գողություն են կատարել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ դեկտեմբերին 14-ի՝ ժամը 22:00-ից մինչև այսօր ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Ալեքսան Ք.-ին պատկանող՝ նշված հասցեում գտնվող դեղատանը կից բջջային հեռախոսների նորոգման կետի պատուհանը, նաև կոտրել ապակին, ապա մտել ներս, կոտրել «Իդրամ» վճարային տերմինալի դրամապահոցը և այն տարել իրենց հետ, որում եղել է գումար։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվեկ է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքները և ինչքան գումար է եղել դրամապահոցում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրից սա 2-րդ դեպքն է, որ գողություն է կատարվել, սակայն նախորդ դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված բնակիչների, մինչ այժմ չի բացահայտվել։