Լրահոս
Հասարակական
16:32
30.12.22
149

Մասիսում Արցախյան 2-րդ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող պանթեոն է կառուցվել

Img default alt hy

Մասիսում Արցախյան 2-րդ պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող պանթեոն է կառուցվել։ Այս մասին հայտնում է համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

«Սիրելի՛ մասիսցիներ,

Ավարտվել են Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող պանթեոնի կառուցման աշխատանքները։

Իմ նախաձեռնությամբ և օրհնությամբ ու ձեռամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի, սույն թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա պանթեոնին կից խաչքար-կոթողի Օծման և բացման արարողությունը, որից հետո Խորանի առջև կկատարվի Հոգեհանգստյան կարգ և մոմավառություն՝ ի հիշատակ հանուն հայրենիքի զոհված բոլոր նահատակների։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։