Լրահոս
Քաղաքական
19:35
12.02.21
95

«Մարության-իշխանություն հակասությունը խորանում է».«Հրապարակ»

Img default alt hy

Հայկ Մարության-իշխանություն հակասությունը գնալով խորանում է։ Բարձր իշխանության ներկայացուցիչը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ամեն կերպ փորձել է այնպես անել, որ այսօրվա Երեւանի ավագանու արտահերթ նիստին չանցկացվեն օրակարգային հարցերը, մասնավորապես այն նախագիծը, որով առաջարկվում էր մի քանի միլիարդ հատկացնել ավտոբուսային ցանցի համալրմանը, գրում է «Հրապարակ»-ը։

Մեզ հասած հավաստի լուրերի համաձայն՝ Ավինյանը հանդիպել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներին, փորձել է համոզել, որ այդ քվեարկությանը չմասնակցեն։ «Ավինյանն է վերահսկում ավագանու «Իմ քայլականների» թեւը, երեկ վիզ են դրել, որ էսօր էդ բյուջեի վերաբաշխումը տապալեն, Հայկոն իմացել է, որ ուզում են ձախողեն քվեարկությունը, ինքն է սկսել ում հետ կարա կապվի, որ անցկացնեն»,- ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն երկրորդ անգամ Ավինյանը «պարտվում է» Մարությանին այսպիսի հարցերում։ Մարությանի նախագիծն ավագանին ընդունեց, ինչպես ընդունել էր նախորդ նիստում ներկայացված բոլոր նախագծերը։ Իշխանական խմբակցությունը բաժանված է երկու մասի՝ Մարությանի կողմնակիցներ եւ Ավինյանի կողմնակիցներ։ Նշենք, որ այսօրվա արտահերթ նիստին շատ քիչ թվով ավագանու անդամներ էին ներկա։