Լրահոս
Աշխարհ
11:20
29.10.22
162

Մարսի վրա հայտնաբերել են հալած հրահեղուկ զանգված

Img default alt hy

Գիտնականների միջազգային թիմը Մարսի վրա վերջերս հրաբխային ակտիվության նշաններ է հայտնաբերել: Մոլորակի մակերևույթի տակ՝ Cerberus Fossae խզվածքների շրջանում, հավանաբար կա հալված լավայի թրոմբ(մագմա), որն առաջացնում է սեյսմիկ ցնցումներ, այն գրանցվել է InSight տիեզերանավի վրա տեղադրված սեյսմաչափով: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված հոդվածում։

2018 թվականից ի վեր, երբ ՆԱՍԱ-ի InSight առաքելությունը գործի դրեց SEIS սեյսմոմետրը, գրանցվել է ավելի քան 1300 ցնցում: Նրանց էպիկենտրոնները գտնվել են Կերբերուսի շրջանում, որտեղ կան մի շարք խզվածքներ կամ գրաբեններ, որոնք կոչվում են Cerberus Fossae (Cerberus Furrows): Զոնդի շահագործման առաջին տարվա ընթացքում մոլորակագետները գրանցել են ցածր հաճախականության սեյսմիկ ալիքներ, որոնք վկայում են խզվածքների շարունակական ընդլայնման մասին: Ենթադրվում է, որ այս մարսեյքերի աղբյուրները գտնվում են Մարսի ընդերքի ստորին հատվածում կամ թիկնոցի վերին մասում՝ 15-ից 50 կիլոմետր խորության վրա։

Այնուամենայնիվ, սեյսմիկ ակտիվության ամենատարածված տեսակը բարձր հաճախականությամբ սեյսմիկ ցնցումներ են, որոնց հիպոկենտրոնը գտնվում է համեմատաբար փոքր խորության վրա: Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցվել է 1150 ցնցում, սակայն գիտնականները չեն կարողացել դրանք կապել Մարսի կոնկրետ շրջանի հետ և բացատրել դրանց ծագումը։