Լրահոս
Սպորտ
23:30
14.11.22
134

Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Կառավարությունից միանվագ 10 միլիոն դրամ կստանա

Img default alt hy

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աննախադեպ չեմպիոնության համար, կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:

«Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես: Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ և ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ: 500 հազարից մինչև 1 միլիոն՝ 70 մարզիկ: 2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար:

Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության և մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգևած մեր մարզիկներին:

Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»,- գրել է նա: