Լրահոս
Սպորտ
21:00
06.11.22
371

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի չեմպիոն է

Img default alt hy

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան հենացատկի վարժության եզրափակիչ անցած մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի վարժությունում գրավեց երրորդ հորիզոնականը՝ երկրորդ անգամ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: