Լրահոս
Իրավական
22:55
28.12.22
232

Մարիաննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Img default alt hy

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի ԲԴԽ-123-Ո-409 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարիաննա ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Նշենք, որ Ստեփանյանը նախկինում զբաղեցրել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։