Լրահոս
Քաղաքական
14:38
16.03.21
55

Մարդը ինչքան լկտի պետք է լինի, որ կեղծած լինելով ընտրությունները, հանդես գա նման առաջարկությամբ . Աղազարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Img default alt hy

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքի մասին  հայտարարությանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մարդը ինչքան լկտի պետք է լինի, որ կեղծած լինելով 1995թ խորհրդարանական և 1996թ նախագահական ընտրությունները, ամենավերջին վախկոտի նման 1998թ մի հատ «փըղկ» ից փախչի պատասխանատվությունից, 2013թ նախագահական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ հայտարարի, որ ինքը արդեն 68 տարեկան է, և, ընդհանրապես, պատասխանատվության ամենամեծ մասնաբաժինը ունենա երկրում արձանագրված բոլոր բացասական իրողություններում,