Լրահոս
Արցախ
10:53
03.12.22
113

Մառախուղ, ցածր տեսանելիություն. Ճանապարհների վիճակն՝ Արցախում

Img default alt hy

Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։

Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների լեռնային գոտիներում, դեպի ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով` տեսանելիությունը ցածր է։

Սյունիքի մարզում տեղում է ձյուն։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։