Լրահոս
Հասարակական
14:15
19.12.24
470

Մանրամասներ՝ մեքենայում տեղի ունեցած պայթյունի դեպքից

Img default alt hy

Դեկտեմբերի 18-ին, ժամը 22:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայթաղ գյուղի Մենուայի փողոցում գտնվող ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1988 թ․) սրահում՝ առանց հրդեհի բռնկման։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Պայթյունի հետևանքով վնասվել են ավտոմեքենայի դիմապակին, դռները և սրահը: