Լրահոս
Միջազգային
23:16
03.02.26
225

«Մանկապիղծների կղզին» և ամոթալի նամակներ. Թրամփը փորձում է մաքրել իրեն Էփշտեյնի գործից

Աշխարհը շարունակում են ցնցել այն հրեշավոր փաստերը, որ ջրի երես են դուրս գալիս Էփշտեյնի գործով: Միացյալ Նահանգների ղեկավարը կտրականապես հերքել է իր կապը սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ու դեմոկրատներին է մեղադրել այդ գործը տարիներ շարունակ թեժ պահելու համար: 

Ուրբաթ Էփշտեյնի գործով՝ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած 3 միլիոն փաստաթղթերի մեջ է եղել ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Բիլ Քլինթոնի լուսանկարը Էփշտեյնի հայտնի կղզում՝ աղջիկների հետ գրկախառնված: