Լրահոս
Աշխարհ
14:15
03.11.22
857

Մանկապարտեզի դայակը գաղտնի նկարահանել է ուսուցչուհու՝ երեխաների նկատմամբ բռնի գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Թաթարստանի Ազնակաևո քաղաքի մանկապարտեզների դայակը գաղտնի նկարահանել է ուսուցչուհիներից մեկի՝ երկու տարեկան երեխաների հանդեպ վատ վերաբերմունքը և ձայնագրությունը ցույց տվել ծնողներին, ինչպես նաև ոստիկանությանը։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mash Iptash Telegram ալիքը։

Ըստ հրապարակման՝ դայակը, ով փոխարինել է հիվանդ աշխատակցին, ականատես է եղել, թե ինչպես է ուսուցիչը հարվածում երեխաների դեմքին, բղավում նրանց վրա, հրում ու փակում միջանցքում։ Կինը որոշել է դա նկարահանել։ Դայակը կադրերը ցույց է տվել աղջիկներից մեկի մորը, ինչպես նաև հայտնել ոստիկանություն։ Ուսումնական հաստատությունում անցկացվել է ներքին աուդիտ, որի արդյունքում երեք ուսուցիչ ազատվել է աշխատանքից։

Իր հերթին մարզային դատախազությունը սկսել է ստուգումներ կատարել նախակրթարանում: