Լրահոս
Քաղաքական
22:03
23.04.25
272

Մանկական հայհոյանքից մինչև ծիծակ կոշիկներ. կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ տղաները ավել անեն

Կառավարությունն այսօր հաստատել է գենդերային քաղաքականության 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Ռազմավարական ծրագրի քննարկումը վարչապետը վերածել է ուժեղ ու թույլ տղամարդկանց մասին իր պատկերացումների վերարատադրությանը, հասել՝ տղաների սև շորերին, ծիծակ կոշիկներին: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում բռնության են ենթարկվում նաև արական սեռի ներկայացուցիչները՝ տղա երեխաներին հայհոյանք են սովորեցնում, իսկ որոշ տղամարդկանց աշխատավարձը տանը ձեռքից առնում, թողնում անկոպեկ: