Լրահոս
Հասարակական
16:03
05.12.22
292

«Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմն արդեն պատրաստ է. լուսանկարներ

Img default alt hy

«Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթի բեմն արդեն պատրաստ է։ Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել։

«Ահա և եվրատեսիլյան բեմը: Բոլոր նրանք, ովքեր հավատում են հրաշքին, կգտնեն այն հենց եվրատեսիլյան բեմում»,- գրված է լուսանկարներին կից։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: