Լրահոս
Մամուլի տեսություն
09:57
25.02.22
190

Մամուլի տեսություն

Img default alt hy

«Հրապարակ»

Արցախում ուրախ են իրադարձությունների նման ընթացքից` նրանք իրենց գոյատևման հույսերը կապում են ուժեղ Ռուսաստանի հետ։

«Ժողովուրդ»

Միջազգային հանրությունը ՌԴ-ին ճանաչեց ագրեսոր, այնինչ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ այդպես էլ չկիրառվեցին:

«Հրապարակ»

Մարտի կեսին Ավինյանը կնշանակվի և փաստացի կստանձնի Երևանի կառավարումը:

«168 Ժամ»

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը մինչև 2018 թ-ը կառուցող և 2018 թ-ի իշխանափոխությունից հետո հարուցված քրեական գործով այդ ճանապարհի աշխատանքները կիսատ թողած իսպանական «Կորսան-Կորվիամ» ընկերության դեմ ՀՀ շահերը պաշտպանելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որով պայմանագիր է կնքվել անգլիական «Արկադիս Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:

«Հրապարակ»

ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կաշվից դուրս է գալիս, որպեսզի այսօր նշանակված դատավորների ընդհանուր արտահերթ ժողովը տապալվի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ: