Լրահոս
Հասարակական
21:38
20.10.22
129

Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյանին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է

Img default alt hy

Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է: Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ ճանապարհը կունենա արտաքին լուսավորության ստորգետնյա համակարգ, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի:

Շինարարության ավարտը նախանշվում է նոյեմբերի երկրորդ կեսին: