Լրահոս
Սպորտ
23:30
12.04.25
457

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Img default alt hy

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեի հետ ու գերազանցեց նրան 3:1 հաշվով:

Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2022, 2023, 2024 թվականներին: Նա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է ու աշխարհի չեմպիոն: