Լրահոս
Հասարակական
12:13
20.01.25
480

Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն. կան տուժածներ

Img default alt hy

Հունվարի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արտյոմ Բ.-ի վարած «BMW» և Երևանի բնակիչ 26-ամյա Բաբկեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են մեկը՝ «Աստղիկ», մյուսն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։  Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել ու տապալել այն, որն էլ կոտրել է արագ սննդի կետի մուտքի դռան ապակին, «Opel»-ն էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին: 


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: