Լրահոս
Իրավական
16:56
21.05.22
153

Մալաթիայի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

Img default alt hy

Մայիսի 16-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա երիտասարդ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.10-ին Տիչինայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Շահումյան գյուղի 42-ամյա բնակիչը:

Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին նա ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: