Լրահոս
Աշխարհ
23:55
24.01.26
617

Մակրոնը կարագացնի մինչև 15 տարեկան երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքի ընդունումը

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է արագացնել հանրապետությունում մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերն արգելող օրենքի ընդունման գործընթացը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը։ 

«Ես կառավարությանը հանձնարարել եմ արագացված ընթացակարգ կիրառել օրենքի ընդունման համար», - նախագահի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդարանը օրինագիծը կսկսի քննարկել արդեն հունվարի 26-ից։ 

«Սա շատ հստակ ազդանշան է. մեր երեխաների և մեր դեռահասների ուղեղները չեն վաճառվում։  Նրանց հույզերը չեն վաճառվում ոչ ամերիկյան հարթակներին, ոչ էլ չինական ալգորիթմներին», - ընդգծել Է Մակրոնը։ 

Նույն օրենքը դեռահասներին կարգելի բջջային հեռախոսներ օգտագործել դպրոցներում։

Ֆրանսիայի առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է գործել «ավստրալական օրինակով»: 2025 թվականի դեկտեմբերի 9-ին Ավստրալիայում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է սոցիալական ցանցեր մուտք գործել 16 տարեկանից ցածր անձանց։  Ինչպես հաղորդվել Է երկրի ինտերնետ-կարգավորիչի հայտարարության մեջ, 2025 թվականի դեկտեմբերի 10-ից Ավստրալիայում աշխատող սոցցանցերը պարտավոր են ապաակտիվացնել երեխաների և դեռահասների հաշիվները: