Լրահոս
Միջազգային
15:48
13.10.22
110

Հակառուսական բանաձևին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում

Ձայների 143 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ՄԱԿ-ը հավանություն է տվել բանաձևին, որը դատապարտում է Ուկրաինայի հինգ շրջանների միացումը Ռուսաստանին:

Ռուսաստանից բացի փաստաթղթին դեմ են քվեարկել Բելառուսը, Սիրիան, Նիկարագուան ու Հյուսիսային Կորեան:

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել` 34 պետությունների հետ, որոնց շարքում են Հնդկաստանը, Չինաստանը, Կենտրոնական Ասիային ու աֆրիկյան մի շարք երկրներ:

Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանն ու Վենեսուելան քվեարկությանը չեն մասնակցել: