Լրահոս
Հասարակական
11:37
26.05.25
856

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշի վրայով անցնող հետիտոնին

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ժորա Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ մայրուղուց դեպի Երևան Արտաշատի խճուղի հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, Երևանի 1-03 շտապօգնութան կայանից ահազանգ է ստացվում, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: