Լրահոս
Հասարակական
19:50
03.12.22
261

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 46-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Գ․-ն Դավիթ Բեկի փողոցում՝ դեպի 7-րդ զանգված տանող հատվածում, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ 

30-35 տարեկան տղամարդ է, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացավ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։