Լրահոս
Հասարակական
14:05
04.12.22
208

Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ժիրայր Ա-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 65-70 տարեկան տղամարդու։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ 

Վարորդը ենթարկվել է  սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։