Լրահոս
Հայաստան
14:18
04.02.22
398

Մահվան ծաղիկները, Շուշիի հռչակագիրը և «գառների» լռությունը. Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է օկուպացված Շուշիում Էրդողանի ու Ալիևի ստորագրած հռչակագիրը, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի ու Արցախի դեմ։ Փետրվարի 1–ին դա արել էր նաև Ադրբեջանի խորհրդարանը, գրում է Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Ըստ այդ հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս։ Բացի այդ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջում է, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա բացառապես պատմաբանների քննարկման թեմա։

Ուշագրավն այն է, որ Շուշիի հռչակագիրը վավերացվում է հայ–թուրքական, իբր թե, առանց նախապայմանների կարգավորվող գործընթացի հրապարակային մեկնարկից հետո և «Խաղաղության դարաշրջանի» բացման նիկոլական լոզունգների ներքո։

Փաստորեն, Թուրքիան զուտ ձևականորեն հայտարարում է, որ պատրաստ է ՀՀ–ի հետ առանց նախապայմանների հարաբերություն կառուցելուն, օդանավակայանում ծաղիկներ  է նվիրում Ստամբուլ ժամանած հայ ուղևորներին (դրանք իրականում բայրաքթարների նետած մահվան ծաղիկներն են), բայց մյուս կողմից վավերացնում է հակահայկական հռչակագիրը։

Պաշտոնական Երևանը լուռ է, ինչը տվյալ դեպքում համաձայնության նշան է։ Համաձայնություն թուրքական նախապայմաններին։

Պաշտոնական Երևանն աղմկում է միայն ֆեյսբուքյան ինքնաասուլիսների ժամանակ՝ հիմնավորելով թուրք-ադրբեջանական նախապայմանների արդարացիությունը, հայտարարելով, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» ու հիմարի տեղ դնելով «հպարտ» քաղաքացիներին»։