Լրահոս
Հասարակական
15:52
30.04.25
377

Մահացել է գրականագետ, հրապարակախոս Լյուդվիգ Կարապետյանը

Img default alt hy

Կյանքից հեռացել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ անդամ Լյուդվիգ Կարապետյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի գրողների միությունից:

Լյուդվիգ Կարապետյանի  հոգեհանգիստը տեղի կունենա  մայիսի 2-ին ժամը 17:30- 20.00-ը  «Լյուար» սգո սրահում:

Նա աշխատել է հանրապետության պարբերական մամուլում՝ վարելով պատասխանատու պաշտոններ («Դպրություն», «Հանդիպում», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Պիոներ կանչ», «Հայաստան»)։ Դասախոսել է ԵՊՀ-ի և «Հրաչյա Աճառյան» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։

Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պրոռեկտորն էր, լրագրության, լեզվի և գրականության ամիոնի վարիչը։ Հայաստանի ժուռնալիստների միության և ռազմածովագիրների միջազգային ասոցիացիայի անդամ է։

Եղել է Հայաստանի մանկավարժական ընկերության նախագահության, լուսավորության նախարարության կոլեգիայի, ՀՀ նախարարների խորհրդին առընթեր Տերմինաբանական խորհրդի, «Հրաչյա Աճառյան» համալսարանի գիտական խորհրդի անդամ։

Լյուդվիգ Կարապետյանը հեղինակ է բազմաթիվ գրականագիտական գրքերի, 50-ից ավելի հայ մանկապատանեկան գրականության պատմությանն ու տեսությանը, նշանավոր գրողներին նվիրված ակնարկների ժողովածուների, գեղարվեստավավերագրական, լրագրագիտական և այլ բնույթի գրքերի: Նա արժանացել է մի շարք պարգևների և գրական մրցանակների: