Լրահոս
Հասարակական
15:06
16.11.22
220

Մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը

Img default alt hy

68 տարեկանում կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը:

ՀՀ վաստակավոր արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնում, ժամը 14.00-ին: