Լրահոս
Հասարակական
15:39
04.02.22
2 394

Մահացել է Արթուր Գրիգորյանը

Կյանքի 64-րդ հասակում մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:

Մահվան պատճառը կոկորդի քաղցկեղն է։

Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը «Hraparak.am»-ին հայտնել է, որ կոմպոզիտորը վերջին օրերին գտնվում էր հիվանդանոցում, վիճակը ծանր էր։