Լրահոս
Հասարակական
21:00
05.11.22
184

Մահացել է 30 ամյա վարորդի կողմից Ford-ով վրաերթի ենթարկված հետիոտնը

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վրեժ Սանթրոսյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված 65-70 տարեկան կին հետիոտնի։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։