Լրահոս
Հասարակական
20:54
16.11.22
121

Մահացած զինծառայող 22-ամյա Գրիգորը Արտաշատից էր․ News.am

Img default alt hy

NEWS.am-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 16-ին՝ժամը 09:50-ի սահմանում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ «Կամազ»-ի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Գրիգոր Գրիգորյանը կոչումով սերժանտ էր, սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից։

22–ամյա Գրիգորը Արտաշատ քաղաքից էր։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնել են Արտաշատի համայնքապետարանից։

Նախարարության փոխանցմամբ՝ «Կամազ»–ի կողաշրջման հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայող, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։