Լրահոս
Քաղաքական
22:04
09.04.25
267

Մահաբեր վթարների սարսափելի թվեր և ասֆալտին պայթող փաշինյանական միֆեր. լսումներ՝ խորհրդարանում

 

Իշխանականները պնդում են, որ իրենք հնարավորն արել են Հայաստանի ճանապարհների անվտանգության համար: Ընդդիմադիրների հրապարակած տեսանյութերում պատկերը ճիշտ հակառակն է: Անվտանգ չեն Սյունիքի ճանապարհները, թե՛ կահավորման պատճառով, թե թշնամու դիտակետում գտնվելու պատճառով: Այսօր խորհրդարանում «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով լսումներ են եղել, ցավոտ վիճակագրություն է ներկայացվել Հայսատանում ՃՏՊ-ների զոհերի վերաբերյալ, նաև ցավոտ հարցեր են տվել ընդդիմադիրները թշնամուն հանձնված ճանապարհների, մայրաքաղաքի կենտրոնում ողբերգական պատահարների մասին: