Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:07
14.10.22
89

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման առաջընթացի մասին

Img default alt hy

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման առաջընթացի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մոտենում ենք Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը. կայանում իրադրությունն անընդունելի Է, և անհրաժեշտ Է, որպեսզի մենք շուտափույթ միջոցներ ձեռնարկենք ԱԷԿ-ը պաշտպանելու համար»,-Գրոսին ուրբաթ օրը գրել Է Twitter-ում:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել Է, որ ռուսական և ուկրաինական կողմերի հետ ինտենսիվ կոնսուլտացիաների շաբաթից հետո ինքը ժամանել Է Լեհաստան: Գրոսին անցած շաբաթ այցելել Է Կիև՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ կոնսուլտացիաների համար:

Անցած երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին, Գրոսին Պետերբուրգում հանդիպում Է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշոր ատոմակայանն Է Եվրոպայում, ունի վեց Էներգաբլոկ: 2022 թվականի փետրվարի 28-ից Զապորոժիեի ԱԷԿ-ը վերահսկվում Է ռուսական բանակի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: