Լրահոս
Հայաստան
20:36
04.02.22
126

Մաեստրոն հրաշալի ստեղծագործություններ է նվիրել նաև Երևանին․ Հրաչյա Սարգսյան

Img default alt hy

Խոր վշտով տեղեկացա մեծանուն երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան մասին, գրում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Արթուր Գրիգորյանը հայկական կոմպոզիտորական դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից էր, մարդ, ում ստեղծագործությունները սիրում ու գնահատում են բոլորը, ում երաժշտությունը ոգեշնչման մեծ աղբյուր է: Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ ունի հայկական էստրադային երգիչների մի քանի սերունդներ կրթելու ու մասնագիտական բարձունքների հասցնելու գործում:

Մաեստրոն հրաշալի ստեղծագործություններ է նվիրել նաև Երևանին:

Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից ցավակցում եմ Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին: Համոզված եմ, որ Արթուր Գրիգորյանի երգերը շարունակելու են մեզ լուսավոր ակնթարթներ պարգևել, հայրենասիրություն ու լավատեսություն ներշնչել:


Հանգչեք խաղաղությամբ, սիրելի ՛ Մաեստրո»: