Լրահոս
Աշխարհ
18:28
30.05.22
181

Լյուբով Ուսպենսկայային կարող են դատի տալ հարևանուհու շանը ծեծելու համար

Img default alt hy

68-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայային մեղադրել են հարևանի բուլդոգի վրա հարձակվելու համար։ «Tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Starhit-ը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երգչուհին դստեր՝ Տատյանայի և իր յորքշիրյան տերիերի հետ զբոսնելիս է եղել:

Այդ ժամանակ նրանց ընդառաջ է դուրս վազել երեք ամսական ֆրանսիական բուլդոգը։ Դրանից հետո, ըստ ականատեսների, Ուսպենսկայան հարձակվել է քոթոթի վրա։ Շանը հալածելով՝ նա վազել է հարևան տան տարածք, որտեղ մեկ այլ ֆրանսիական բուլդոգ կար։

Միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ Ուսպենսկայան «սկսել է թոկից բռնակով հարվածել շան գլխին», որից հետո երգչուհին սկսել է վիրավորել հարևանուհուն։ Բացատրելով իր արարքը՝ երգչուհին հայտարարել է, որ բուլդոգը կծել է իր ոտքը և իր ընտանի կենդանուն։

Տուժած կենդանու տերն արդեն դիմել է փաստաբանի օգնությանը։ Նա մտադիր է դատի տալ Ուսպենսկայային։