Լրահոս
Հասարակական
21:38
16.10.22
160

Լրագրողների աշխատանքը լի է փորձություններով, մամուլի դեմ ոտնձգությունները պետք է արժանանան պետության պատշաճ արձագանքին․ Թաթոյան

Img default alt hy

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը գրել է․

«Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ,

Շնորհավոր Հայ մամուլի օրը: Մենք պետք է իրապես գնահատենք անկախ ու պրոֆեսիոնալ մամուլի դերը մեր երկրում ու լրագրողների աշխատանքը՝ նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքով:

Պաշտոնյաների վերաբերմունքը ԶԼՄ-ի ու լրագրողի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում նրանց անխոչընդոտ աշխատանքը:

Լրատվամիջոցների ու լրագրողների միջոցով է քաղաքացին տեղեկանում, թե ինչպես է պետությունն աշխատում ու այդ կերպ կարողանում վերահսկել այն. ձեզ պետք է աջակցել հանուն երկրում իրավունքի գերակայության ու ժողովրդավարության, գիշեր ու ցերեկ գործը պետք է գնահատել արժանապատիվ վարձատրությամբ:

Լրագրողների աշխատանքը լի է փորձություններով, մամուլի դեմ ոտնձգությունները պետք է արժանանան պետության պատշաճ արձագանքին, որ բացառվի անպատժելիությունը:

Այլակարծությունը պետք է ոչ թե արժանանա անհանդուրժողականության, այլ հաշվի առնվի պետության որոշում կայացնողների կողմից` ի շահ երկրի:

Շարունակե՛ք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը»: