Լրահոս
Հասարակական
09:30
14.11.22
88

Լուսամուտով մտել էին առանձնատներից մեկն ու գողացել ջեռուցման համակարգի տաքացուցիչը

Img default alt hy

Նոյեմբերի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ըստ հաղորդման՝ նոյեմբերի սկզբին լուսամուտով մտել էին Թաիրով գյուղի Դեմիրճյան փողոցի առանձնատներից մեկն ու գողացել ջեռուցման համակարգի տաքացուցիչը, մարտկոցներն ու շինարարական գործիքներ։ Վաղարշապատի բաժնի քրրեական հետախույզները մեկնեցին Թաիրով։ Գյուղում իրականացված տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, նաև՝ կասկածվողների ինքնությունը. երեք հոգի էին, երեքն էլ՝ Թաիրովի բնակիչ։

Նրանք հայտնաբերվել ու ձերբակալվել են, ապա ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք։

Գողոնը հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։