Լրահոս
Միջազգային
09:45
03.04.23
211

Լոս Անջելեսում անհայտ անձը կրակ է բացել մթերային խանութի մոտ․ կա զոհ և վիրավորներ

Img default alt hy

Լոս Անջելեսում անհայտ անձը կրակ է բացել Trader Joe's մթերային խանութի մոտ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ ծանր վիրավորվել։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։

Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցչի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին՝ տեղական ժամանակով 15:45-ին: 45-ամյա տղամարդը տեղում մահացել է, երեք վիրավորները հոսպիտալացվել են և գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառներն անհայտ են։